Քաղաքական Միջազգային գլխավոր 

Վրաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 98,25 տոկոսի հաշվարկից հետո անկախ թեկնածու Սալոմե Զուրաբաշվիլին ստացել է ձայների 38,6 տոկոսը: Այս մասին հայտնում են երկրի ԿԸՀ-ից:

Զուրաբաշվիլի մրցակից Ազգային միասնական շարժում կուսակցության ներկայացուցիչ  Գրիգորի Վաշաձեն ստացել է ձայների 37,35 տոկոս:

Այսպիսով, Վրաստանում հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ուստի տեղի կունենա երկրորդ փուլ:

Հավելենք, որ Վրաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում էր 25 թեկնածու:

Նույն շարքից