Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չափից դուրս սիրալիր է եղել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահաների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Bild-ը` նշելով, որ խոսքը վերաբերում է Ստամբուլում կայացած հանդիպմանը:
Լրագրողների կարծիքով, Մերկելը չպետք է այդքան սիրալիր լինի ավտորիտար ղեկավարների հետ:
Համբուրգի դաշնային ժողովի փոխնախագահ Քանս Օզդեմիրն իր հերթին հայտարարել է, թե ինքը սրտխառնոց ունի այն բանից, որ Մերկելը սեղմում է Էրդողանի արյունոտ ձեռքը:
Իսկ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի նախագահ Դիրկ Քունցը կարծում է, որ Մերկելը չպետք է կանգնի Պուտինի կողքը, այլ պետք է պահանջի Մոսկվայից վերականգնել Սիրիան: