Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնում են հարևան երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում Մամեդյարովը մասնակցելու է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև մեկ այլ եռակողմ հանդիպման, որի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների միջև: