Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին Իսպանիայի առաջնության շրջանակներում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո հրաժեշտ է տվել ակումբի ֆուտբոլիստներին: Այս մասին հայտնում է Marca-ն:
52-ամյա մասնագետը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել:
Հիշեցնենք, որ կատալոնական գրանդը սերուցքայինների նկատմամբ առավելության հասավ 5:1 հաշվով:
Լոպետեգիին ամենահավանական փոխարինողն իտալացի Անտոնիո Կոնտեն է: