Կրասնոդարի երկրամասում կրկեսում առյուծը հարձակվել է առաջին շարքում նստած աղջիկ երեխայի վրա: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները` հավելելով, որ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել միջադեպով:
Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: