Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանի խոսքերը յուրօրինակ վահան են դարձել Գագիկ Ծառուկյանի համար

Մեր թիմն ամբողջ կազմով այստեղ է, դրսից էլ է մարդ եկել, կնոջը թողել է դրսում ու եկել է, որ բոլորը տեսնեն, հանրությունն էլ տեսնի, որ ուրիշի սարքածը մեր վրա չգրեն, մեր խոսքը միշտ գործ է եղել: Այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` խոսելով ԸՕ-ի քննարկմանն իր ղեկավարած դաշինքի մասնակցության մասին:

Ծառուկյանը հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցության 31 պատգամավորները ներկա են ԱԺ նիստին, իրենք կատարելու են իրենց խոստումը, անելու են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի ժողովրդի ուզածը լինի:

Խոսելով ԲՀԿ-ի շանսերի մասին` Ծառուկյանն ասաց, որ ամեն ինչ կախված է ժողովրդից, ում ցավն ինքը տանում է. «Մենք հետևողական ենք լինելու, ինչ խոստացել ենք, անելու ենք: Ես նորից եմ ասում, քաղաքականությամբ մենք չենք ապրում: Մենք ուզում ենք լավ լինի: Ես ժողովրդի ծոցիդ հելած, սովորական ընտանիքից եմ, բոլորի խնդիրները գիտեմ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ինքը գործարար է, որ չի կարող լինել խորհրդարանում, ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը մեծ սեփականատեր է, գործերը հանձնել է կառավարման. «Եթե ես խանգարում եմ իմ ժողովրդին, վնաս եմ բերելու, կհրաժարվեմ առաջադրվելուց: Մենք այսօր համապատասխան գնում ենք ընտրության»:

Նույն շարքից