Կնոպկեն շշկռեցի, կնոպկեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է նախորդ անգամ դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:
«Դեմ չեմ եղել, ձեռնպահ պետք է սեղմեի, կնոպկեն սխալվա»,-հայտարարեց Ալեքսանյանը` հավելելով, որ ոչ մի անգամ չի ցանկացել Փաշինյանին վնաս տալ:
Հարցին, թե ինչու է գործարարը ցանկանում լինել խորհրդարանում, պատգամավորն ասաց, որ ինքը գործարար չէ և դեռ չի որոշել` մասնակցելու է ընտրություններին, թե` ոչ:
Ալեքսանյանն ասաց, որ նոր կառավարության հետ շատ լավ է աշխատում, պետք չէ իրեն սաբոտաժ հարցեր տալ: Պատգամավորն այլ հարցերի չպատասխանեց` հայտարարելով, որ լուրջ հարցեր չեն տալիս իրեն: