Մեկ շաբաթ առաջ ԸՕ-ն նույնությամբ անփառունակ կերպով տապալվեց դահլիճում, սակայն գործող իշխանությունները գտան այն կրկին ԱԺ բերելու ձևը: Խորհրդարանում ԸՕ-ն քննարկելու ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ հարգում է այն պատգամավորների սահմանադրական իրավունքի իրացումը, ովքեր նախատեսել են նիստն ու օրակարգը:
Աշոտյանի խոսքերով, ԸՕ-ն դռներից դուրս հանվեց, սակայն այն ներս մտավ ծխնելույզից, իսկ վարչապետը հիմա երևի թե էկրանների մոտ նստած նայում է, մտածում, որ ինքը Հուլյոս Կեսարն է, ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն, ինչպես նաև ԵԼՔ-ը մյուս երկու կուսակցությունները գալական ցեղեր են, հեսա իրար կուտեն, իր կայսրությունը կընդլայնվի. «Չի լինելու նման բան, պարոն վարչապետ, այս քաղաքական պատասխանատվությունը բացառապես Ձեր վրա է»:
Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, կոնսենսուս չկա:
«Այլակարծությունը սաբոտաժ մի կոչեք, մեղք է, սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է և ԸՕ-ի փոփոխությունները հրամցնել որպես ժողովրդավարական բարեփոխում, ծաղր է ժողովրդավարության հանդեպ: ԵԽ-ի որևէ անդամ երկրում ընտրություններից 42 օր շուտ ԸՕ չեն փոխում: Հայաստանը երևի թե դառնալու է առաջինն այս հարցում: Վենետիկյան հանձնաժողովի կարծիքն այստեղ մոռացան: Բայց բացի Վենետիկյան հանձնաժողովից, կարևորվում էր նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը, նրանց կարծիքը կա՞ արդյոք: Ես ավելի քան վստահ եմ, որ խորհրդարանում գործադրվել են բոլոր լծակները ձայներ ապահովելու համար: Փոխվարչապետ Միրզոյանն ասում է, թե ճնշում չեն գործադրել, զանգել է, որպեսզի իմանա, թե ոնց են: Իսկ ինձ ինչու չես զանգել, պարոն փոխվարչապետ: Մի անգամ SMS ես ուղարկել ապրիլին, հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի ստացվում, էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրում»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ խորհրդարանը մնում է պաշարված գործադիր իշխանության կողմից, իսկ այս օրը հոկտեմբերի 2-ի շարունակությունն է:
ՀՀԿ-ականի խոսքերով, խորհրդարանում Ստոկհոլմյան համախտանիշ չի ձևավորվելու, որքան էլ որ իր և մյուսների դեմ սև արշավ սկսվի. «Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական կոնսենսուս չէ, սա խորհրդարանի ձեռքերով խարույկից շագանակներ հանելու փորձ է»:
Աշոտյանը հիշեցրեց նաև, որ ՀՀԿ-ի կազմում ռեյտինգայինով ընտրվածների մի մասն արդեն կապ չունեն ՀՀԿ-ի հետ։
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե ներքին կարգով Հայաստանի դեսպանատների միջոցով տարբեր եվրոպական երկրներում ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ը: