ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկեց ՀՀ արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Որոշում կայացվեց, որ թեեւ ընտրություններն անց են կացվում հակաժողովրդավարական մթնոլորտում, ՍԻՄ կուսակցությունը մասնակցելու է մոտակա ընտրություններին: Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տրվեցին նախապատրաստել տեղական նախընտրական շտաբները, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը եւ ձեւավորել նախընտրական ցուցակ:
Միաժամանակ, ՍԻՄ նախագահին նախագահությունը լիազորեց, անհրաժեշտության դեպքում, բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ:
Կուսակցության Նախագահությունը որոշեց հրավիրել ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ ս.թ. նոյեմբերի 2-ին:
ՍԻՄ կուսակցության լրատվական ծառայություն