Բարի օր Քաղաքականություն 

Վարչապետի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե ինքն է արդյոք գլխավորելու կուսակցության ցուցակը խորհրդարանական ընտրություններում, նշեց՝ հիմա ձեր սրտացավությունը, մտահոգությունը, որն է՝ լինեմ, թե չլինեմ:

Դիտարկմանը, թե վարչապետի խոսքերով խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն, Ծառուկյանն ասաց. «Բայց վարչապետի ցավը տանեմ, նա ասաց, որ Ծառուկյանը սեփականատեր է»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը, ինչպես քաղաքացիները որոշեցին, ամեն ինչ այդպես է լինելու, եթե ժողովուրդը որոշեց, որ ինքը չպետք է լինի քաղաքականության մեջ, ինքը չի լինի:

ԲՀԿ առաջնորդը կրկին լրագրողներին մեղադրեց ժողովրդին իրականությունը չհայտնելու մասին՝ հայտարարելով, որ պետք է մարդկանց ճիշտն ասել:

Նույն հարցը մի քանի անգամ լսելուց հետո Ծառուկյանն ի վերջո ասաց, որ ինքն է գլխավորելու կուսակցության ցուցակը խորհրդարանական ընտրություններում:

Նույն շարքից