Քաղաքական 

Դու ջութակ ես սիրում, ես էլ` զենք. Ծառուկյանը հայտարարեց, որ 84 միավոր զենք ունի

Ես իմ ամբողջ թիմով Փաշինյանի կողքին եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Խոսելով անցած շաբաթ ԸՕ-ի քվեարկության ժամանակ ներկա չլինելու մասին, Ծառուկյանը հայտարարեց, որ սպարտիվկայով չի եղել, և եթե կարիքը լիներ կմտներ քվեարկության:

Ավելի վաղ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Ծառուկյանը ոչ պատշաճ հագուստով է եղել, դրա համար չի ներկայացել նիստին:

Հարցին, թե վարչապետի մոտ ինքն արդյոք բարեխոսում է Հովիկ Աբրահամյանի համար, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ օրենքի առաջ բոլորն են հավասար. «Ջոնիկ Արգամիչին ձերբակալել էին զենքերի համար: Ստուգել են, պարզել, որ այդ զենքերը կապ չունեն Մարտի 1-ի հետ»:

Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանը կռվող երկիր է զենքի կարիք կա, իսկ թե ինչպես է Հովիկ Աբրահամյանը երկիրը պահել, պետք է հարցնել նրանից:

ԲՀԿ առաջնորդը հայտնեց, որ 75 հատ գրանցված զենք ունի, 9 հատ էլ «նագրադնոյ». «Զենք շատ եմ սիրում: Աղջիկ ջան դու ջութակ ես սիրում, ես էլ զենք եմ սիրում, որսի եմ գնում, տղամարդը պետք է կրակի»:

Նույն շարքից