Այսօր ևս Ընտրական օրենսգիրքը, ամենայն հավանականությամբ, չի ընդունվելու պատգամավորների ձայների ոչ բավարար լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ նույն պատճառով նախագծի ընդունումը տապալվեց: Այն կրկին խորհրդարան բերվեց արտահերթ նիստի օրակարգով: Նախագիծը բերողները հույս ունեն գոնե այս անգամ այն անցկացնել: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ դեմ է նախագծի ընդունմանը, քանի որ պետք չէ ընտրություններից 42 օր շուտ հիմնարար փոփոխություններ անել ԸՕ-ում:
Քվեարկությունից առաջ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց: