Հանրապետականը փոքրամասնություն է, կորոշեն մյուս խմբակցությունները և նաև այն պատգամավորները, ովքեր չեն ներկայացնում այդ խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը` խոսելով ԸՕ-ի քվեարկության և այն մասին, որ ՀՀԿ-ն դեմ է:
Նազարյանը ասաց, թե տեղյակ չէ, թե ով է ում զանգահարել` պատասխանելով ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ որոշ պատգամավորների զանգահարել են քվեարկության մասնակցելու համար:
Ավելի վաղ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ևս հաստատել էր, որ զանգահարել են որոշ պատգամավորների, սակայն դա արվել է նրանց որպիսությունն իմանալու համար: