Այսօր` հոկտեմբերի 29-ին, խորհրդարանը երկրորդ փորձից կրկին չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծի ընդունմանը չբավարարեց ընդամենը մեկ ձայն:
Քվեարկությունից հետո ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ բնական աղետ չի եղել, ընդամենն ընտրությունները տեղի են ունենալու գործող օրենսգրքով: Նա նաև ասաց, որ ռեյտինգայինով առաջադրելու է իր թեկնածությունն ընտրություններում:
Պատգամավորի խոսքերով, ռեյտինգային համակարգից տուժում է ժողովուրդը, քաղաքական իրավիճակը կլարվի:
Միքայելյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե նոր օրենսգիրքն անցներ. բարեկամ-հարազատ չէին լարվի իրար հետ:
Հարցին, թե իրեն տեսնում է արդյոք նոր խորհրդարանում, Միքայելյանն ասաց, որ ամբողջ կյանքում կամ եղել է խորհրդարանում, կամ բանտում, կամ ֆրոնտում: