Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանն արտահերթ նիստի ընթացքում երկրորդ փորձից կրկին տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը: Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր: Քանի որ նախագիծը սահմանադրական էր, դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն:
Նախագծին դեմ քվեարկելու մասին նախօրոք հայտարարել էր Հանրապետականը, կողմ՝ մյուս բոլոր երեք խմբակցությունները: Քվեարկության ժամանակ ԵԼՔ-ին, Ծառուկյան դաշինքին և ՀՅԴ-ին միացան նաև այն հանրապետականները, ովքեր Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո լքեցին խմբակցությունը:
Նախագծի ընդունման տապալման մեջ երևի թե պետք է մեղադրել ՀՅԴ-ի երկու պատգամավորներին, ովքեր ներկա չէին նիստին: