ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հիմնական նպատակը լինելու է կարծիքների փոխանակումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներն ավանդաբար շատ հարցերի շուրջ կարծիքներ ունեն փոխանակելու: Հարցեր կան քննարկելու կայունության ապահովման մասով, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ հրթիռային պայմանագրից»,-ասել է Պեսկովը` հավելելով, որ նախագահները խոսելու են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին:
Հոկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Թրամփը հանդիպելու են նոյեմբերի 11-ին, Փարիզում: