Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Դանիել Իոաննիսյանը նաև Փաշինյանին է մեղադրում ԸՕ-ի տապալման մեջ

Վերահաստատում եմ մոտեցումս.

Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում:

Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը:

Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրություններն անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով:

Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով ետ է ընկնելու:

ՀՀ վարչապետին կից ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը

Նույն շարքից