Այսօր` հոկտեմբերի 29-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է փոխքաղաքապետեր նշանակելու հարցը:
Փոխքաղաքապետերի անունները հայտնի էին դարձել դեռ անցած շաբաթ, երբ համապատասխան նախագծերը հրապարակվել էին քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:
Արդեն այսօր մայրաքաղաքի ավագանին Երևանի առաջին փոխքաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, ով լինելու է 4 փոխքաղաքապետերից մեկը: