Հասարակություն 

Ես կփորձեմ լինել առաջին ճարտարապետը, ով իր գործունեության ընթացքում ոչ մի նախագիծ չի անի Երևանի սահմաններում. Արթուր Մեսչյան

Ես կփորձեմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանը` պատասխանելով հարցին` կարող է արդյոք վերականգնել հին Երևանի տեսքը կամ գոնե պահպանել այն, ինչ այսօր դեռ կա:

Ինչ վերաբերում է Հին Երևան նախագծին, Մեսչյանի խոսքերով, դրանով ճարտարապետին շատ վատ վիճակի մեջ են դրել, քանի որ այդ նախագծի մասով իրարամերժ որոշումներ են կայացվել, տարօրինակ բաներ են կատարվել, բայց հարցը կլուծվի:

Մեսչյանը նշել է, որ առաջինն անդրադառնալու է նրան, թե ինչ գործառույթներ ունի գլխավոր ճարտարապետը. «Ես կփորձեմ լինել առաջին ճարտարապետը, ով իր գործունեության ընթացքում ոչ մի նախագիծ չի անի Երևանի սահմաններում: Դա բերում է բավականին տխուր հետևանքների: Շատ աշխատանք կա անելու: Պետք է ճշտել, թե որն է գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, ինչ կարող է անել, ինչ` ոչ»:

Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետը նաև ասել է, որ ամեն ինչ անելու է քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար, իսկ եթե հիմա չկարողանա աշխատել, մեղադրել որևէ մեկին չի կարող, քանի որ իր բոլոր պահանջները կատարվել են, ինչից հետո միայն ինքն ընդունել է իրեն արված առաջարկը:

Նույն շարքից