Ինդոնեզիայի փրկարար ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Lion Air ավիաընկերության կործանված օդանավի բոլոր ուղևորները մահացել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Օդանավի կործանման վայրում արդեն հայտնաբերվել են առաջին զոհերի մարմինները: Հայտնաբերված մարմիններն ամբողջական չեն եղել, իսկ վթարից արդեն մի քանի ժամ է անցել, ինչն էլ փրկարարներին թույլ է տալիս եզրակացնել, որ բոլորը մահացել են:
Հիշեցնենք, որ կործանված օդանավում եղել է 188 մարդ: