Քաղաքական գլխավոր 

Մոսկվան արձագանքել է Հայաստանում Բոլթոնի կողմից արված հայտարարություններին

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է անցած շաբաթ Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությունը, որով վերջինս առաջարկել էր Երևանին ազատվել պատմական կաղապարներից և գովազդել էր ամերիկյան զենքը:

ՌԴ ԱԳՆ-ում այս հայտարարությունը համեմատել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից ավելի վաղ արված հայտարարության հետ, որով վերջինս Վաշինգտոնի աջակցության մասին էր խոսել ու հայտնել քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ամրապնդմանը 26 միլիոն դոլար տրամադրելու պատրաստակամության մասին:

Ռուսական կողմի գնահատականներով, սա ԱՄՆ-ի կողմից միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:

Հարկ է նշել, որ Մոսկվայի գնահատմամբ, Բոլթոնը, կոչ անելով հրաժարվել պատմական կաղապարներից, նկատի է ունեցել բարեկամությունը Ռուսաստանի հետ:

Նույն շարքից