Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայկ Մարությանը պարզաբանել է, թե ինչու է հեռացրել Երևանի փոխքաղաքապետերին

analitik.am

Այսօր` հոկտեմբերի 29-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով հարցին, թե կհեռացներ արդյոք պաշտոնից Երևանի փոխքաղաքապետերին, եթե վերջիններս նախկին իշխանություններից չլինեին, հայտարարեց, որ շատ հարցեր կան, քաղաքական թիմը փոխվել է, պետք է փոփոխություն լինի:

Մարությանի խոսքերով, ինքը պետք է ունենա իր փոխքաղաքապետերը, ովքեր առաջ են տանելու համապատասխան քաղաքական գիծը:

Նիստի ժամանակ ավագանին ընտրեց Երևանի առաջին փոխքաղաքապետին և երեք փոխքաղաքապետերին: Առաջին փոխքաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը, իսկ փոխքաղաքապետեր Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Հայկ Սարգսյանը:

Նույն շարքից