Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալի» դեմ խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, դառնալով հեթ տրիկի հեղինակ, Լա Լիգայում Կլասիկոների շրջանակներում գոլերի թվով հավասարվեց սերուցքայինների նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, նրանք ունեն 9-ական գոլ:
Իր գոլերից մեկն ուրուգվայցին հեղինակել է 11 մետրանոցից, իսկ Ռոնալդուն 3 գոլի հեղինակ է դարձել 11 մետրանոցներից:
9 գոլ հեղինակելու համար Սուարեսին բավարարեց 9 հանդիպումը, իսկ Ռոնալդուն այդ ցուցանիշը գրանցել էր 18 խաղում: