Անգելա Մերկելը հայտարարել է, որ կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո չի պատրաստվում խորհրդարանական դառնալ:
Ավելի վաղ հայտնել էինք այն մասին, որ Գերմանիայի կանցլերը հայտարարել է 2021 թվականին կանցլերի պաշտոնից հեռանալու մասին, իսկ այս տարի դեկտեմբերին նա չի մասնակցի ՔԴՄ-ի նախագահի ընտրություններին:
Մերկելը նշել է, որ չի պատրաստվում աթոռ զբաղեցնել խորհրդարանում, չի զբաղեցնի նաև կարևոր պաշտոն:
Գերմանիայի կանցլերի խոսքերով, իր հեռանալու մասին որոշումը պետք է օգնի կառավարությանը կենտրոնանալ առկա խնդիրների վրա, իսկ կուսակցությանը՝ շարժվել առաջ: