Հայաստան Քաղաքական 

Հայկ Մարությանը ցանկանում է, որ Կամո Արեյանը դառնա իր խորհրդականը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստ է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին դարձնել իր խորհրդականը:

Այսօր` հոկտեմբերի 29-ին, ավագանու արտահերթ նիստից հետո Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքապետարանի աշխատանքները պետք է օպտիմալացվեն, հաստիքների կրճատում է լինելու և 7 խորհրդականի փոխարեն կարող է ունենալ 2 խորհրդական, բայց այդ գումարը, որը պետք է վճարվեր մյուս խորհրդականներին, որոնք չեն լինելու, մնալու է քաղաքապետարանում: Նույնը վերաբերում է նաև օգնականների հաստիքներին, որոնք 5-ն են:

Երևանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանի մասով, Մարությանն ասաց, որ վերջինիս առաջարկելու է դառնալ իր խորհրդականը, եթե ընդունի առաջարկը, կաշխատեն միասին, իսկ եթե ոչ, նա պետք է փոխանցի իր գիտելիքները նրան, ով փոխարինելու է:

Նույն շարքից