Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրություններում բոլոր 3705 ընտրատեղամասերում քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքները, որոնց համաձայն պետք է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ:
ԿԸՀ-ի տվյալներով Վրացական երազանք կուսակցության կողմից աջակցություն ստացած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբաշվիլին ստացել է ձայների 38,64 տոկոս, իսկ ընդդիմադիր թեկնածու Գրիգորի Վաշաձեն` 37,74 տոկոսը:
Քանի որ թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, երկրում նախագահ կըտնրեն երկրորդ փուլի արդյունքում: