Քաղաքական 

Դավութօղլուի այցից հետո հայ-թուրքական հարբերություններում փոփոխություն չի լինի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի հետ կապված քննարկումներ չեն եղել, բայց գնահատականներ տրվել են: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՀՀԿ-ի դիրքորոշումը և գնահատականը շատ հստակ է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ՝ մենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կողմնակից ենք և գտնում ենք, որ անթույլատրելի է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը , ինչպես նաև՝ նախապայմանների առաջ քաշումը, ուստի մեր կարծիքն անփոփոխ է, և գնադակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում»,-նշեց նա։

 

Ըստ Շարմազանովի՝ եթե թուրքերը պատրաստ լինեն առանց նախապայմանների ապաշրջափակել Հայաստանը և Հայաստանի հետ խոսել առանց նախապայմանների՝ այդ հարցը չկապելով ԼՂ գործընթացի հետ, գուցե որոշակի առաջընթաց լինի։

 

ԱԺ փոփխոսնակը նշեց, որ թուրք գործընկերները պետք է խաղաղության մասին կոչեր անելու փոխարեն օբյեկտիվ լինեն և անեն այն քայլերը, ինչը նրանցից սպասում է միջազգային հանրութունը։

 

Հարցին, թե՝ ամեն դեպքում՝ հայ-թուրքական հարաբերություններում այցից հետո փոփոխություն կլինի՞, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարծում. քանի դեռ պաշտոնական Անկարան պատրաստ չէ առանց նախապայմանների վավերացնել ստորագրած հայտնի պայամանագիրը, կարծում եմ՝ ամեն ինչ նրանց ձեռքում է։ Ըստ էության՝ հայկական տեսակետում ոչինչ չփոխվեց»,-նշեց նա։

 

Ադրադառնալով ընդդիմադիրների այն մեղադրանքին, թե Մաքսային միության ճանպարհային քարտեզը գաղտնի է պահվում, Շարմազանովն ասաց. «Շատ ավելի շահեկան կլինի, որ ընդդիմադիրների քննադատությունը լինի առարկայական և հիմնավորված»:

 

Նրա խոսքով՝ ընդդիմադիրների «բան ու գործը» պետք է լինի քննադատելը:

«Երբ ճանպարհային քարտեզը հաստատվի և հրապարակվի, նոր միայն ԱԺ-ն գալիք տարվա ընթացքում կքննարկի բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սերտորեն կապված են Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցման հետ: Այդ ժամանակ բոլոր ընդդիմադիր և իշխանական ուժերը հրապարկային կներկայացնեն իրենց տեսակետը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դա է ընդունված ճանպարհը թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս:

Նույն շարքից