Քաղաքական 

Սերգեյ Լավրովը և Քեթրին Էշթոնը կքննարկեն Ուկրաինայում ստեղծված դրությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը դեկտեմբերի 16-ին կքննարկեն Ուկրաինայում ստեղծված դրությունը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Դա տեղի կունենա Բրյուսելում աշխատանքային նախաճաշի շրջանակներում: Ռուսաստանի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ԵՄ-Ռուսաստան առաջիկա գագաթնաժողովից առաջ քննարկվելու են գործողությունների ծրագրերը, որոնք վերաբերում են ընդհանուր տիրույթներին:

 

Նախատեսվում է նաև Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքների քննարկում: Դրանից բացի, Լավրովն ու Էշթոնը կխոսեն Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի ճգնաժամի և արդիական այլ միջազգային խնդիրների մասին:

 

Նախօրեին Բրյուսել էր ժամանել Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, ով Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ կքննարկի ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Նույն շարքից