Բարի օր Հասարակություն 

Տիգրան Ավինյանին դատարանում անակնկալներ են սպասվում. Politik.am-ի հիմնադիր Բորիս Մուրազի

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դատական հայց է ներկայացրել Politik.am լրատվականի  դեմ՝ իրեն զրպարտելու համար։

Analitik.am-ը զրուցեց  Politik.am-ի հիմնադիր Բորիս Մուրազիի հետ, ով  ասաց, որ ոչ թե Ավինյանն է որոշել իրենց դեմ դատական գործ հարուցել, այլ իրենք են որոշել և Ավինյանին պարտադրել. «Մեր հոդվածներից 2-ում նշել էինք, որ պահանջում ենք, որ փոխվարչապետ Ավինյանը դատական հայց ներկայացնի մեր դեմ»:

Մուրազին նշեց նաև, որ փոխվարչապետը լիովին շարժվում է այն սցենարով, որն իրենք նախատեսել էին հրապարակումներն անելուց առաջ. «Մեր համար ենթադրելի էր, թե իրենք ինչ են անելու, այնպես որ սպասենք դատարանի հրավերին, որպեսզի գնանք և այնտեղ բացահայտենք իրականությունը, որը մեր համար պարզ է: Հոդվածը գրելուց առաջ մենք մտածել ենք, որ պետք է իրականությունը բացահայտել  և հրապարակելուց առաջ հարցում ենք ուղարկել Ավինյանի գրասենյակ, բայց իրենք, փոխարենը մեր հարցմանը պատասխանեն, փորձել էին 3-րդ  անձի միջոցով միջնորդել՝ ասելով, որ լավ կլիներ այդ մասին չգրեիք կամ ձեզ պե՞տք է դա»:

Մուրազիի խոսքերով, այդ զանգը հաստատեց ինֆորմացիայի հավաստիությունը. «Ինչ-որ տեղ նաև շնորհակալ ենք Ավինյանին, որովհետև իր գրառմամբ ավելի լայն հնչեղություն ապահովեց մեր բարձրացրած խնդրին, և այսօր արդեն ռուսական ամենահայտնի լրատվական գործակալություններն էլ էին անդրադարձել սրան, դե Ադրբեջանի մասին չեմ խոսում, որովհետև իրենց արածը կարևոր չի, ամեն դեպքում Հայաստանի սահմաններից դուրս եկավ»:

Politik.am-ի հիմնադրի պնդմամբ, փոխվարչապետ Ավինյանին դատարանում անակնկալներ են սպասվում. «Եթե նա ուզում է, որ  տպավորություն չստեղծվի, որ փորձում է թաքցնել ճշմարտությունը և փակել մեր բերանը, ապա պետք է հրապարակային պարտավորություն վերցնի, որ խնդիր չի տեսնում մազի միջոցով ԴՆԹ անալիզ հանձնելու մեջ, որպեսզի հասկանալի լինի: Ինչո՞ւ արյան միջոցով չէ, որովհետև կարող է պատասխանը սխալ ցույց տալ, իսկ մազի միջոցով՝ հավանականությունը շատ քիչ է, որ սխալ կլինի: Այդ տեղեկատվությունը,  եթե հավաստի չլիներ, չէինք հրապարակի և երկրորդ՝ իրենց համար միջնորդ հանդիսացող մարդու զանգն  ավելի վստահություն ներշնչեց, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից