Քաղաքական 

Անկարան Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլ է նախապատրաստում. «Ակօսի» խմբագիր

Անկարան Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների նոր փուլի նախապատրաստման ընթացքում է և այդ նպատակով մտադիր է քայլեր ձեռնարկել, այս մասին Civilnet.am–ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան այցին, ասել է «Ակօսի» խմբագիր Ռոբեր Քոփթաշը։

«Ինքնաթիռում մենք զրուցեցինք Դավութօղլուի հետ և նա մեզ ներկայացրեց իր ծրագրերը, ինչը սակայն «օֆֆ ռեկորդ» էր և չեմ կարող ամբողջը ներկայացնել»,- ասել է Ռոբեր Քոփթաշը:

Խոսելով 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի և այս կապակցությամբ Թուրքիայի գործողությունների մասին` Քոփթաշը չի բացառել Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի բացումը` միջազգային հանրության ճնշումներից որոշակիորեն խուսափելու նպատակով:


Մանրամասները՝  այստեղ:

Նույն շարքից