Հասարակություն 

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից մինչ 15։00–ն Դիլիջանի թունելը կփակվի

Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ:

Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12.00-ից մինչև 15.00-ն Դիլիջանի թունելը կփակվի։

Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4-Սեմյոնովկա-Մ4 այլընտրանքային ճանապարհով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից