Քաղաքական 

ԱՄՆ-ն կպատժի Իրանի միջուկային ծրագրին աջակցող ընկերություններին

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցուցակ է ներկայացրել մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք աջակցում են Իրանի միջուկային ծրագրին:

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով, այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետծառայողներից մեկը:

Բացի այդ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ֆինանսների նախարարության աշխատակիցներից ոմանք միաձայն հայտնել են, որ Ժնևում ձեռք բերված համաձայնությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ չի նշանակում, որ այդ ծրագրին աջակցողների դեմ պայքարն ավարտվելու է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով Իրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ չկիրառել: 

Նույն շարքից