Մադրիդի «Ռեալը» հեռացրեց գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին, ում հետ պայմանագիր կնքել էր այս տարի հունիսին` խլելով վերջինիս Իսպանիայի հավաքականից: 52-ամյա մասնագետի գլխավորությամբ սերուցքայիններն անցկացրեցին 14 պաշտոնական հանդիպում, որոնցից 6-ն ավարտեցին հաղթանակով, 6-ը պարտությամբ:
Արքայական ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Սանտիյագո Սոլարին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին խաղում սերուցքայինները 5:1 հաշվով զիջեցին «Բարսելոնային»: