«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտնել է, թե ում պատճառով հեռացավ Մադրիդի «Ռեալից»: Խոսքը մասնավորապես վերաբերում է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, գրում է France Football-ը:
«Ակումբի ներսում իմ նկատմամբ վերաբերմունքը փոխվել էր: Այն հատկապես փոխվել էր Պերեսի կողմից: Առաջին 4-5 տարիներին ամեն ինչ լավ էր, սակայն իրավիճակը հետո փոխվեց: Ես նախագահի համար այլևս անփոխարինելի չէի»,-ասել է պորտուգալացին:
Ռոնալդուն նաև վստահեցրել է, որ գումարի համար չի հեռացել «Ռեալից», իսկ եթե այդպես լիներ, ինքը կմեկներ Չինաստան, որտեղ 5 անգամ ավելի շատ կվաստակեր: