Քաղաքական Միջազգային 

Նա ինձ դուր է գալիս. Դոնալդ Թրամփը` Հիլարի Քլինթոնի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար 2020 թվականի նախագահական ընտրություններում կրկին մրցակցեր Հիլարի Քլինթոնի հետ, գրում է Fox News-ը:

«Նա ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս Դեմոկրատական կուսակցության  բոլոր թեկնածուները: Չկա որևէ մեկը, ում հետ չէի ցանկանա մրցակցել»,-ասել է Թրամփը:

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը չէր բացառել, որ կարող է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:

Հետաքրքիր է, բայց դեռ ամռանը Սպիտակ տունը հայտարարում էր, թե Հիլարի Քլինթոնին պետք է բանտ ուղարկել կատարած հանցագործությունների համար:

Նույն շարքից