Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ստամբուլում նոր օդանավակայանի շահագործման առաջին փուլի բացման արարողությանը: Այն դառնալու է աշխարհի ամենամեծ օդանավակայանը, հայտնում է Anadolu-ն:
Էրդողանի խոսքերով, դա պատմական իրադարձություն է, քանի որ օդանավակայանը լինելու է 95-ամյա Թուրքիայի հզորության և կամքի ցուցիչը:
Շինարարության ավարտից հետո օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել մինչև 200 միլիոն ուղևորի: Նախատեսվում է, որ ամեն օր օդանավակայանից օդ կբարձրանա մոտ 2 հազար օդանավ:
