ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստել է Սիրիայում քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ վերջնական զեկույցը: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ փորձագետները հայտնաբերել են քիմիական զենքի օգտագործման 5 դեպք: Գլխավոր փորձագետ Ակի Սեյլսթրոմը նշել է, որ սարին գազ օգտագործվել է 5 հարձակումների ժամանակ: Արդյունքները ցույց են տվել, որ այդ հարձակումների զոհ են դարձել թե զինվորները, թե քաղաքացիները:
Փորձաքննության արդյունքերի համաձայն՝ քիմիական զենք օգագործվել է Հալեպի Խան ալ Ասլ գյուղում 2013թ.-ի մարտին, Սարաքեբում` ապրիլին, Ջոբար և Աշրաֆիե թաղամասերում` օգոստոսին: Զարին գազ կիրառվել է նաև օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ գտնվող Ղուտայի շրջանում:
Դեռ պարզ չէ, թե Սիրիայում հակամարտող կողմերից որն է կիրառել քիմիական զենքը: