Հասարակություն գլխավոր 

Բելգիական բանկերից անհետացել է Մուամար Քադաֆիի միլիարդների մի մասը

Բելգիական բանկերից անհետացել է Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ունեցվածքի մի մասը, այս մասին հայտնում է RTBF-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, դեռ 2011 թվականին Քադաֆիի հաշիվները ՄԱԿ-ի որոշմամբ սառեցվել էին: Այդ պահին  BNP Paribas Fortis, ING, KBC, Euroclear Bank բանկերում եղել է ավելի քան 14 միլիարդ եվրո: Քանի որ ՄԱԿ-ի որոշումը չի վնասել պահվող գումարի տոկոսներին, այս ընթացքում գումարն ավելացել է 3-5 միլիարդ եվրոյով: Եվ հենց այդ գումարն է անհետացել:

Ենթադրվում է, որ անհետացած միլիարդներն ուղղվել են Լիբիայում կռվող խմբավորումների ֆինանսավորմանը: Սկսվել է քննություն:

Ավելի վաղ էլ 10 միլիարդ եվրո անհետացել էր սառեցված լիբիական ակտիվներից:

Նույն շարքից