Քաղաքական գլխավոր 

Բոլթոնն իր կոչով վիրավորում է հայերին. Իլյա Գրաշչենկով

Sputnik-ի եթերում քննարկման ժամանակ Տարածաշրջանային քաղաքականության զարգացման կենտրոնի ղեկավար Իլյա Գրաշչենկովը, խոսելով Հայաստանում ԱՄՆ նախագահի խորհրդարական Ջոն Բոլթոնի արած հայտարարության մասին, հայտարարել է, որ դա հատուկ է վերջինիս տրամաբանությանը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Բոլթոնի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից: Սրա տակ Ռուսաստանը տեսնում է կոչ՝ հրաժարվել Մոսկվայի հետ բարեկամությունից:

«Բոլթոնի կարծիքով, արևմտյան աշխարհը պետք է միավորվի Ռուսաստանի դեմ պայքարում, հետևաբար նրանք, ովքեր բարեկամություն են անում Մոսկվայի հետ, դավաճանում են Արևմուտքի շահերին: ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին Վրաստանի օրինակով տանել դեպի արևմտյան արեալ, դրա համար էլ կոչ է անում դադարեցնել Ռուսաստանի հետ բարեկամությունը: Սակայն նա դա ասում է՝ չհասկանալով այն երկար տարիների բարեկամությունը, որը կա երկու ժողովուրդների միջև: Դրա համար նման կատեգորիկ արտահայտություններ անելով՝ նա առաջին հերթին վիրավորում է հայերին: Շատ հայեր բարեկամներ ունեն, ովքեր ապրում են Ռուսաստանում, շատ հայեր ապրում են հենց Ռուսաստանում»,-հայտարարել է փորձագետը՝ հավելելով, որ Բոլթոնն արհեստականորեն ծայրահեղականացնում է իր հայտարարությունները՝ ցանկանալով ցույց տալ այն վեկտորը, որն ԱՄՆ-ը ցանկանում է կիրառել Հայաստանի և երկրի նոր ղեկավարության նկատմամբ:

Նույն շարքից