Հայաստան Քաղաքական 

Ռուսաստանում Բոլթոնին հավաստիացրել են, որ նախաձեռնությունը Հայաստանից է եղել. Քննարկումներ` Սիրիայի հարցով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան մի քանի փորձագետների և քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի դրոշի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:

Ամերիկացի պաշտոնյան ուղիղ ակնարկել է, որ սա վատ է և ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ այն այնքան էլ հումանիտար առաքելություն չէր, այլ՝ ռազմական:

Ավելին՝ Բոլթոնը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանից է գալիս և այնտեղից ստացել է հավաստիացումներ, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին հարցը լրջորեն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում և…»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից