Հայաստան Քաղաքական 

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին առաջադրել և վերստին ընտրել ՀՀ վարչապետ. «Արդարություն»

Սիրելի քաղաքացիներ,

Ուզում ենք փաստել, որ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է հետևյալ դրույթը՝ իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:

Այս դրույթը, սակայն, ԱԺ այսօրվա քվեարկությամբ հնարավոր չեղավ իրականացնել:

Ըստ այդմ կոչ ենք անում խորհրդարանական խմբակցություններին Նիկոլ Փաշինյանին առաջադրել և վերստին ընտրել ՀՀ վարչապետ: Միաժամանակ, դա հնարավորություն կընձեռի ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել Կառավարության ծրագրով նախատեսված փոփոխությունները՝ հնարավորություն տալով քաղաքական ուժերին մասնակցելու իրապես ԱՐԴԱՐ արտահերթ ընտրությունների:

«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Նույն շարքից