Հայաստան Քաղաքական 

Երևանի 4 նոր փոխքաղաքապետերի կենսագրությունները

Հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանին արտահերթ նիստի ընթացքում ընտրեց Երևանի նոր առաջին փոխքաղաքապետին և երեք փոխքաղաքապետերին: Քաղաքապետերանի կայքում արդեն հրապարակվել են վերջիններիս կենսագրությունները:

Առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյան

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին, Երևանում:

1991-1999թթ. սովորել է հ.185 միջնակարգ դպրոցում:

1999-2001թթ. սովորել է ՀՊՃՀ հենակետային վարժարանում:

2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ:

2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ:

2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ:

2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ:

2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ:

Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2009թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Ամուսնացած է:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյան

Ծնվել է 1984թ. մայիսի 23-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

1990-2000թթ. սովորել և ավարտել է Գյումրիի Ֆ. Նանսենի անվան միջնակարգ դպրոցը։

2000-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։

2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։

2010-2015թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։

2007-2016թթ. հանդիսացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսերը:

2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ ի տնօրեն։

Դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։

2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Սերգեյ Հարությունյան

Ծնվել է 1974թ. հուլիսի 29-ին, Երևանում:

1981-1991թթ. սովորել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում:

1992-1996թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:

1994-1995թթ. աշխատել է Մարքեթինգի հայկական կենտրոն ասոցիացիայում JEA - CEMA (Ֆրանսիա)՝ մարքեթինգ և կառավարում:

1993-1994թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում:

1994-2006թթ. եղել է «Էլեն» ՍՊԸ-ի փոխտնօրենը:

2006-2007թթ. եղել է «Էյ Փի Էյ Սիգարս» ՍՊԸ-ի տնօրենը, «Hecho a mano» ամսագրի հայաստանյան տարբերակի գլխավոր խմբագիրը:

2011-2014թթ.՝ «Այվազովսկի արտ-կաֆե»-ի համահիմնադիր և տնօրեն:

2008թ.-ից առայսօր «Տրիադա ստուդիա» ՍՊԸ-ի փոխտնօրենն է:

Կինոգործունեություն

2007-2008թթ. եղել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Սողանք» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերը:

2009թ. «Pernod Ricard» ընկերության պատվերով եղել է «Ախթամար» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսերը (Հայաստան-Անգլիա-Նիդերլանդներ):

2009թ.՝ Հայաստան համահայկական հիմնադրամ՝ հոլովակ. ռեժիսոր և պրոդյուսեր:

2010թ. եղել է «Գափո» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսերը:

2011թ. եղել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Ներում» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերը:

2011թ.՝ «Հայկ» կինոստուդիա՝ «Մատենադարան» վավերագրական կարճամետրաժ ֆիլմ. պրոդյուսեր:

2011թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով ստեղծված «Այբուբենը երգերի մեջ» կարճամետրաժ ֆիլմ-մյուզիքլի պրոդյուսեր:

2012թ.՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով ստեղծված՝ քաղաքի տոնին նվիրված երաժշտական «Իմ սրտի մայրաքաղաք» տեսահոլովակի պրոդյուսեր:

2012թ.՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ստեղծված, անկախության տոնին նվիրված երաժշտական «Հայաստանի երգը» տեսահոլովակի պրոդյուսեր:

2013թ.՝ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամ, հոլովակ. սցենարի հեղինակ և պրոդյուսեր:

2013թ.՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով նկարահանված, քաղաքի տոնին նվիրված երաժշտական «Ավելի լավ Երևան»տեսահոլովակի պրոդյուսեր:

2014թ.՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պատվերով՝ հոլովակների շարքի պրոդյուսեր և ռեժիսոր:

2014թ.՝ «РЕН-ТВ» (ՌԴ) հեռուստաընկերության և «Berg Sound» (ՌԴ) ընկերությունների պատվերով նկարահանված «Ջոկեր. Հատուցում» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր:

2015թ.՝ «Eskiz studio» և «Kargin studio»-ի նկարահանած «Սիրո գործակից» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր:

2016թ.՝ «Երջանկությու՛ն, առողջությու՛ն» գեղարվեստական ֆիլմի (հայկական կինոնովել) պրոդյուսեր:

2017թ.` «Eskiz studio» և «Kargin studio» նկարահանած «Սուպեր Մամա 2» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր:

2018թ.` «Demq Show» (ԱՄՆ)՝ «Ազնիվ գողեր» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր:

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Հայկ Սարգսյան

Ծնվել է 1977թ. մայիսի 15-ին, Երևանում:

Ավարտել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցը:

1998թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ տնտեսագետ-կիբեռնետիկ մասնագիտությամբ:

1998-2001թթ. սովորել է ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում:

2007թ. ավարտել է Եվրասիա համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2008թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը՝ որպես հայցորդ:

2008թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ֆինանսներ մասնագիտությամբ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2001-2017թթ. մասնակցել է շուրջ 20 միջազգային վերապատրաստումների, կոնֆերանսների՝ արժեթղթերի շուկայի, ապահովագրության, բանկային գործունեության, ռիսկերի կառավարման, ֆինանսական վերահսկողության, կորպորատիվ կառավարման, ֆինանսական խարդախությունների կանխման, կառավարման և առաջնորդության, ներդրումային և այլ թեմաներով, հանդես է եկել զեկույցներով:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես բանկային վերահսկող:

1998թ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական:

1998թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայությունը համատեղել ԼՂՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչությունում աշխատանքի հետ:

1999-2000թթ. աշխատել է որպես ԼՂՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի պլանավորման և վերլուծությունների ստորաբաժանման ղեկավար:

2000թ. ղեկավարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր բյուջետային վարկերի տեղաբաշխման համակարգող հանձնախումբը:

2001-2002թթ. աշխատել է HSBC բանկում՝ որպես ֆինանսական հսկողության մասնագետ:

2002-2006թթ. աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում՝ որպես գլխավոր մասնագետ, բաժնի ղեկավար, վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժ/պ:

2006-2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական վերահսկողության վարչությունում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար:

Ֆինանսական խորհրդատվություն է մատուցել օտարերկրյա նախագծերի:

2007-2018թթ. զբաղվել է դասախոսական գործունեությամբ՝ Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնում (IATC), Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամում, Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Հեղինակել է գիտական հոդվածներ, համահեղինակել է ֆինտեխ նախագծեր:

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Նույն շարքից