Փրկարարները հայտնաբերել են երեկ Ինդոնեզիայում կործանված Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing-737 MAX-ի ուղևորներից 10-ի դին: Այս մասին հայտնում է Straits Times-ը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ փրկարարներին հաջողվել էր հայտնաբերել 6 ուղևորի դի:
Բացի հայտնաբերված մարմիններից, փրկարարները հայտնաբերել են մեծ թվով մարմնի մասեր, որոնք արդեն ուղարկվել են փորձաքննության:
Հիշեցնենք, որ կործանված օդանավում եղել է 181 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի 6 անդամ: