Հայաստան Քաղաքականություն 

Եթե ՀՀ-ն կորցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, միակ մեղավորը Փաշինյանն է լինելու. Շարմազանով

analitik.am

Ջոն Բոլթոնի հայտարարության վերաբերյալ կան մտահոգություններ, որոնք այսօր ի ցույց են դնում Հայաստանի նոր իշխանությունների, մեղմ ասած, ոչ արդյունավետ արտաքին քաղաքականությունը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, այս օրերին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության պատասխանատու քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ «Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային հարաբերություններում «պատմական կաղապարներից»»,-հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին:

«Վարչապետ Փաշինյանը շատ է սիրում խոսել հպարտ ու ինքնիշխան քաղաքականությունից, բայց այս 6 ամսվա ընթացքում միայն բարձր գոռալով նահանջ ենք արձանագրել հայ-ռուսական հարաբերություններում: Բավականին խնդրահարույց հարցեր են առաջացել՝ սկսած ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայտարարությունից մինչև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի քրեական գործով անցնել ու ՀԱՊԿ ԽՎ-ի նիստի տեղափոխումը Երևանից Մոսկվա»,-նշեց նա:

Շարունակությունը՝ Tert.am

Նույն շարքից