Հայաստանի ներքաղաքական իրավիճակը որևէ կերպ չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին «Эхо Москвы»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Մեր հարաբերությունների մակարդակը որևէ կերպ կապված չէ ներքաղաքական իրավիճակի հետ, որը վերջին շրջանում կա Հայաստանում»,-ասել է դեսպան Տողանյանը՝ հավելելով, որ հարաբերությունների այսօրվա մակարդակը չի տարբերվում երեկվանից:
«Սա ռազմավարական մակարդակ է, որն ընդգրկում է մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությանն այն ինտեգրացիոն գործընթացներում, որոնց հետ կապ ունի Ռուսաստանը՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ: Բացի դրանից, պետք չէ մոռանալ մշակութային և մարդասիրական կապերը, որոնք ունեն բազմադարյա պատմություն»,-ասել է Տողանյանը: