Քաղաքականություն 

Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններով խաբեց Հայաստանին

analitik.am

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններով խաբեց Հայաստանին։

Նա նշեց, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայաստանյան այցի ընթացքում ակնարկեց, որ Հայաստանը ևս կարող է ընդգրկվել տարածաշրջանային նախագծերում, որին իշխանությունն արդեն, իհարկե, չի հավատա։

«Հիմա մենք ժողովրդի իմաստությունը պետք է հիշենք: Մեկ անգամ մեզ խաբեց՝ ամոթ իրեն, երկու անգամ մեզ խաբեց՝ ամոթ մեզ։ Հիմա մեկ անգամ Թուրքիան խաբեց, ինչին մենք բոլորս ականատես ենք եղել, եթե երկրորդ անգամ խաբի, ուրեմն ամոթ մեզ»,- ասաց նա և վստահեցրեց, թե Հայաստանը, Սևակի ասած, աղն առած չի գնալու նրա հետևից, ով ասի՝ մատս վարունգ է։

Արտակ Դավթյանի համոզմամբ էլ այս քայլով Թուրքիան փորձում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ֆոն ստեղծել, թե մենք գործընթացի մեջ ենք, որը ի վերջո կհանգեցնի երկու երկրների բարեկամության և տարածաշրջանի կայունության:

Իսկ ինչ վերաբերվում է ընդունելությանը, ապա նա նշեց, թե մեր տունը հյուր է եկել և միջազգային պահանջներին համապատասխան պետք է ընդունենք։

Նույն շարքից