Մադրիդի «Ռեալը» մեկնաբանել է գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին հեռացնելու որոշումը: Համապատասխան հայտարարությունը տարածվել է Արքայական ակումբի պաշտոնական կայքէջում:
«Ղեկավարությունն արձանագրում է, որ մեծ անհամապատասխանություն կա ֆուտբոլիստների մակարդակի և թիմի արդյունքների միջև: Այս տարի «Ռեալի» 8 ֆուտբոլիստ պայքարում են «Ոսկե գնդակի» համար, իսկ դա աննախադեպ է համաշխարհային ֆուտբոլի համար»,-ասված է հայտարարության մեջ:
Սերուցքայինների հայտարարության մեջ նաև նշվում է, որ մարզիչը հեռացվել է այն պահին, երբ առաջ քաշված նպատակները դեռ կարող են իրականություն դառնալ: