Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանը սպասում է Թուրքիայի նախաձեռնությանը. Ռուսաստանում ՀՀ դեսպան

analitik.am

Հայաստանը սպասում է Թուրքիայի նախաձեռնությանը երկու երկրների միջև սահմանը բացելու համար: Այս մասին «Эхо Москвы»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը. «Մենք հույս ունեինք, որ սահմանը կբացվի, սակայն թուրք գործընկերները կարծում են, որ այն կարելի կլինի բացել միայն այն բանից հետո, երբ ԼՂ հակամարտությունը կկարգավորվի: Այս հարցում գնդակը թուրքական դաշտում է»,-ասել է դեսպանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է 1993 թվականից, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան:

2009 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հարաբերությունները կարգավորելու գործընթաց: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին երկու երկրները դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին պրոտոկոլ ստորագրեցին, սակայն այն տապալվեց թուրքական կողմի պատճառով:

Նույն շարքից