Քաղաքականություն 

Հնարավոր է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրվի, բայց փոքր-ինչ այլ տեսակի. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

analitik.am

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու փոխանցմամբ` Եվրամիությունն ու Հայաստանն այժմ աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ, և հնարավոր է, որ դա լինի ասոցացման մասին նոր համաձայնագիր:

  

Ռաչինսկին, սակայն, ընդգծել է, որ ասոցացման մասին նոր համաձայնագրում չի լինի համագործակցության այն խորությունը, որն ամրագրված էր նախորդում:

 

«Այսօր Եվրամիությունն ու Հայաստանը աշխատում են իրենց հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ,- «Ազատության» հետ զրույցում ասել է Ռաչինսկին,- դեռևս հարց է, թե դա ինչ է լինելու: Սակայն ես չեմ բացառում, որ դա կարող է լինել ասոցացման մասին ինչ-որ համաձայնագիր, բայց փոքր-ինչ այլ տեսակի, որովհետև ասոցացման վերաբերյալ կան տարբեր համաձայնագրեր»:

 

Մանրամասները՝ այստեղ

 

Նույն շարքից