Հայաստան Քաղաքական 

Երկրորդ փուլում էլ մենք չենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը. Նաիրա Զոհրաբյան

Այսօր` հոկտեմբերի 30-ին, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու խմբակցությունն ու ԵԼՔ-ը որոշեցին երկրորդ անգամ առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նշեց, որ սահմանադրագետների վեճ կար:

Զոհրաբյանի խոսքերով, առաջին փուլի համար Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է, որ պետք է լիներ քվեարկություն: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա այստեղ ևս սահմանադրագետները բաժանվել են երկու խմբի, և ի վերջո որոշվեց առաջադրել Փաշինյանի թեկնածությունը:

Ծառուկյան խմբակցության պատգամավորը հայտնեց, որ երկու խմբակցությունների նախաձեռնությանը միացել են նաև այն 1-2 ՀՀԿ-ականները, ովքեր դուրս են եկել այդ կուսակցության խմբակցությունից:

Ստորագրահավաքին միացել է 43 պատգամավոր, ինչը շատ ավելին է, քան պահանջում է Սահմանադրությունը՝ պատգամավորների թվի 1/3-ի ստորագրությունը:

Երկրորդ փուլում ևս Ծառուկյան խմբակցությունը չի քվեարկելու՝ հնարավորություն տալով, որպեսզի խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի, ինչից հետո տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ:

Զոհրաբյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը ճիշտ տարբերակ ընտրեց երկրորդ անգամ առաջադրվելով, որպեսզի հետո դատարանում չփորձեն Սահմանադրական դատարանում վիճարկել գործընթացի լեգիտիմությունը:

Նույն շարքից